Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Համազեկուցողները դրական են գնահատել Հայաստանի պարտավորությունների կատարումը

Համազեկուցողները դրական են գնահատել Հայաստանի պարտավորությունների 
կատարումը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԽԽՎ հունվարի 26-ին նստաշրջանի շրջանակներում կայացած Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում քննարկվել է Հայաստանի պարտավորություների կատարման հարցը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի աշխատակազմից, ԵԽԽՎ-ում Աժ պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ և ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը Ստրասբուրգից փոխանցել է.

«Հայաստանի հարցով համազեկուցող Ալան Միլը ներկայացրել է տեղեկատվություն 2016-ի նոյեմբերին Հայաստան կատարած փաստահավաք առաքելության մասին: Նա մանրամասն տեղեկացրեց Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացների մասին, կարևորվեց Սահմանադրության փոփոխությունից հետո կատարվող օրենսդրական համապատասխանեցումը, նշվեց, որ քաղաքական համակարգի փոփոխությունը իրականացվելու է նոր Ընտրական օրենսգրքի հիման վրա: Օրենսգիրք, որ քննարկվել և ընդունվել է աննախադեպ համագործակցությամբ իշխանության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության միջև: Իշխանությունն իր նպատակն է հռչակել անցկացնել օրինավոր և օրինակելի, ազատ և արդար ընտրություններ: Մոնիտորինգի հանձնաժողովում ներկայացվել են նաև 2016-ի ամռանը ՊՊԾ գնդի գրավմանն առնչվող իրադարձությունները, որոնց ժամանակ իշխանությունները հնարավորն արեցին իրավիճակի լիցքաթափումը առանց լրացուցիչ լարվածության իրականացնելու համար: Ընդգծվեց իրավիճակի կարգավորման մեջ ՀՀ Նախագահի բացառիկ հետևողական և համբերատար գործելաոճը:

Հայաստանի հարցով համազեկուցողները շեշտադրումներ էին արել և նիստի ժամանակ հնչեցին դիտարկումներ երկրում կատարվող փոփոխությունների մասին, մասնավորապես՝ նոր կառավարություն կազմելը, կառավարության նոր ծրագիրը, որի նպատակները շատ կարևոր են թե՛ տնտեսական բարեփոխումների, թե՛ կոռուպցիայի դեմ պայքարի, թե՛ տնտեսական զարգացման առումով, որը երկրի գլխավոր գերակայություններից է: Համազեկուցողների կարծիքով՝ վերջին ժամանակներում երկրում եղել է քաղաքական ուժերի օրինակելի համագործակցություն՝ Ընտրական օրենսգրքի բարելավման, ընտրությունների կազմակերպման և այլ օրենքների մշակման գործընթացներում, ու դա հուսադրում է, որ քաղաքական կառուցողական մթնոլորտը կպահպանվի և ընտրությունների ժամանակ, և ընտրություններից հետո: Դա երկրի ժողովրդավարական ուղղությամբ զարգացման լուրջ քայլ է: Տեղեկատվության մեջ նշվում է նաև դատաիրավական, ոստիկանական բարեփոխումների մասին, որոնց նպատակն է բարձրացնել վստահության աստիճանը երկրում: Կարևորվեց կոռուպցիայի դեմ պայքարի ուղղության խորացումը: Համազեկուցողները ընդգծեցին վերջին շրջանում կատարված քայլերը, այդ թվում՝ անօրինական հարստացման քրեականացման մասին օրենքը և կոռուպցիայի դեմ պաքարի այլ քայլերը: Նրանց կարծիքով՝ սահմանադրական բարեփոխմանը հաջորդած գործընթացները կարևոր նշանակություն կունենան երկրի համար՝ դրանց հաջողությունների համադրումը կարող է լավ հիմք դառնալ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատավորությունների կատարման հաջոդ փուլերին անցման համար: Համազեկուցողները դրական գնահատական տվեցին կատարված աշխատանքներին և գոհ էին Հայաստանի պարտավորությունների կատարման ընթացքից»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]