Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 0.5 տոկոսով

 Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 0.5 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016 թվականի հունվար-դեկտեմբերին 0.5 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Այս տարվա դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ցուցանիշն աճել է 17.9 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:

Անկում է գրանցվել շինարարության, գյուղատնտեսության համախառն արտադրանքի, էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտներում: Սպառողական գների ինդեքսը նվազել է 1.4 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսն ավելացել է 1.5 տոկոսով: Շինարարության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 10.8 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում նվազումը 6.2 տոկոս է: 2015թ. հունվար-դեկտեմբերի համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 7.1 տոկոսով, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ նվազել է 5.2 տոկոսով:

Առեւտրի շրջանառությունը 2016-ի հունվար-դեկտեմբերին աճել է 1 տոկոսով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, և կազմել 2 տրիլիոն 233 միլիարդ 593.7 միլիոն դրամ: Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 6.7 տոկոսով` կազմելով 1 տրիլիոն 429 միլիարդ 44 միլիոն դրամ:

Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 1.7 տոկոսով (187 հազար 850 դրամ). ընդ որում պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը նվազել է 1.8 տոկոսով` կազմելով 161 հազար 872 դրամ, ոչ պետական հատվածում աշխատավարձն աճել է 4.6 տոկոսով` կազմելով 221 հազար 850 դրամ: Արտաքին առևտրաշրջանառության ծավալները 2015թ. հունվար-դեկտեմբերի համեմատ աճել են 7.4 տոկոսով (5 միլիարդ 75.3 միլիոն ԱՄՆ դոլար), ընդ որում` արտահանումն ավելացել է 20 տոկոսով (1 միլիարդ 782.9 մլն դոլար), իսկ ներմուծումը նվազել է 1.6 տոկոսով (3 միլիարդ 292.4 մլն դոլար): Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 480.49:

Բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]