Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայաստանը քննարկում է դեպի Եվրոպա նոր ուղղություններով թռիչքներ իրականացնելու հնարավոր տարբերակները

Հայաստանը քննարկում է դեպի Եվրոպա նոր ուղղություններով թռիչքներ 
իրականացնելու հնարավոր տարբերակները

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն ընդունել է Blue Panorama ավիաընկերության հիմնադիր Ֆրանկո Պեչիի գլխավորությամբ Հայաստան ժամանած աշխատանքային խմբին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից:

Հանդիպման ընթացքում ՔԱԳՎ պետը գործընկերների հետ խոսել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ոլորտին առնչվող մի շարք հարցերի մասին, ներկայացրել՝ ոլորտում արձանագրված ցուցանիշները,  առանձնահատկությունները, ինչպես նաև նշել է, որ 2016թ. դեկտեմբերի 1-ին Եվրամիության խորհուրդը հաստատել է մանդատը, որը Եվրոպական Միության հանձնաժողովին թույլ է տալիս սկսել Հայաստանի հետ համապարփակ օդային տրանսպորտի համաձայնագրի շուրջ բանակցություններ վարել:

Հանդիպման շրջանակներում քննարկվել են դեպի Եվրոպա նոր ուղղություններով թռիչքներ իրականացնելու հնարավոր տարբերակները, հայկական շուկայի սպասարկման հնարավորությունները և դրան նպաստող առաջիկա գործողությունների ծրագիրը:

Blue Panorama ավիաընկերության հիմնադիրը նշել է, որ իրենք պատրաստ են համագործակցության` միևնույն ժամանակ շեշտելով ոլորտի առավել մանրամասն ուսումնասիրության անհրաժեշտությունը:

ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանը, ողջունելով հետաքրքրվածությունը ՀՀ ավիացիոն շուկայով, հայտնել է համագործակցության պատրաստակամությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]