Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արմեն Ամիրյանը ՀՀԿ լիիրավ անդամ է և կմասնակցի կուսակցության խորհրդի նիստին

Արմեն Ամիրյանը ՀՀԿ լիիրավ անդամ է և կմասնակցի կուսակցության խորհրդի նիստին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մշակույթի նախարար Արմեն Ամիրյանից կուսակցությանն անդամակցելու դիմում է ստացել: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանն ընդգծեց, որ կուսակցությունը հարգել է դիմումը և Արմեն Ամիրյանն արդեն կուսակցության լիիրավ անդամ է: «Նա այսօր մասնակցելու է կուսակցության խորհրդի նիստին»,- ասաց Թադևոսյանը:

Նա նաև հայտնեց, որ հունվարի 26-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա կուսակցության գործադիր մարմնի, իսկ 20:00-ին` խորհրդի նիստը:

Ավելի վաղ ՀՀԿ-ին անդամակցել են նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]