Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 26.01.2017

Սպասվող լրահոս. 26.01.2017

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Հայաստանի կառավարությունը Սինգապուրի ու Կանադայի կառավարությունների հետ նախատեսում է ստորագրել օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրեր: Փաստաթղթերի կնքմանը հավանություն տալու մասին հարցերն ընդգրկված են կառավարության այսօր` հունվարի 26-ին, կայանալիք նիստի օրակարգում:

Բանակի օրվան ընդառաջ Երևանում կանցկացվի հանրային քննարկում «Արդյո՞ք պաշտպանված են հայրենիքի պաշտպանները. մարդու իրավունքները Զինված ուժերում» թեմայով: Թեմայի վերաբերյալ իրենց դիտարկումները կներկայացնեն ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանը, Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Այսօր լրագրողների հետ կհանդիպեն ՀՀ փաստաբանների խորհրդի անդամի թեկնածուները: Փաստաբաններ Սիմոն Բաբայանը, Արայիկ Ղազարյանը և Կարեն Մեժլումյանը կներկայացնեն իրենց նախընտրական դիրքորոշումները:

Ներքաղաքական դաշտում գրանցված զարգացումները քաղատեխնոգների, քաղաքագետների ուշադրության կենտրոնում են: Վերլուծաբան և քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կանդրադառնա ՀՀ վարչապետի մոսկովյան այցին, ներքաղաքական դաշտում դաշինքների ձևավորումներին:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» համերգաշարի շրջանակում կմեկնարկի «Նոր սերունդ» նախագիծը, որը երիտասարդ շնորհալի երաժիշտներին, պարբերաբար, հնարավորություն կտա ներկայանալու երաժշտասերներին:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակի 1-ամյակին նվիրված համերգը։ Կկայանա նաև քառյակի ձայնասկավառակի հայաստանյան շնորհանդեսը։ Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակն աշխարհում բացառիկ է իր կազմով և մեկ տարվա գործունեության ընթացքում մեծ ճանաչում է ձեռք բերել աշխարհում։ Քառյակի կազմում հանդես են գալիս Լիլիթ Զաքարյանը (դաշնամուր), Դավիթ Գյուլամիրյանը (կլարնետ), Նիկոլայ Պողոսյանը (ֆագոտ), Գևորգ Ավետիսյանը (ֆլեյտա):

Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը հայտարարել է, որ ավարտում է իր սպորտային կարիերան: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Ռոման Ամոյանը կներկայացնի մանրամասներ իր որոշման մասին:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]