Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանում կայացավ Առնո Բաբաջանյանի 95-ամյակին նվիրված համերգը

Երևանում կայացավ Առնո Բաբաջանյանի 95-ամյակին նվիրված համերգը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Առնո Բաբաջանյանի ծննդյան 95-ամյակին նվիրված համերգը կայացավ հունվարի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։ Համերգը կրում էր «Սիրված երգեր» խորագիրը։ 

Առնո Բաբաջանյանի հիշատակին նվիրված միջազգային հիմնադրամի գործադիր պրոդյուսեր Արմեն Սարգսյանցն «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ անձամբ չի ճանաչել Առնո Բաբաջանյանին։ Նա արդեն ավելի քան 10 տարի աշխատում է կոմպոզիտորի որդու՝ Արա Բաբաջանյանի հետ, ով հիմնադրամի նախագահն է։ «Ինձ համար շատ մեծ պատիվ է աշխատել այս հիմնադրամում, իմ կյանքը արդեն տասը տարի է կապված է այս կառույցի հետ։ Առնո Բաբաջանյանի ստեղծած երգն ու երաժշտությունը անմահ է և այն ապրելու է դեռ հարյուրամյակներ»,- ասաց Սարգսյանցը: 

Նվագախմբի երաժիշտներից մեկը, ջութակահար Յանա Դարյանն էլ իր հերթին ասաց. «Շատ կարևոր համերգ է, քանի որ մեր մեծ կոմպոզիտոր, երաժիշտ Առնո Բաբաջանյանի 95-ամյակին է նվիրված։ Նա ունի սիմֆոնիկ ստեղծագործություններ, բայց հենց երգերն են, որ ամբողջ աշխարհով մեկ նրան հայտնի դարձրին։ Մեր մեծերին մենք պետք է միշտ հիշենք, ինչպես նաև պարծենանք, քանի որ մեր սիրելի կոմպոզիտորի երգերը հնչում են ամենուր»։ 
Կոմպոզիտորի երգերը համերգի ընթացքում կատարեցին հայ հայտնի երգիչներ, ինչպես նաև հատուկ հրավիրված հյուր Ռուսաստանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի (Մեծ Թատրոնի) մեներգիչ Արսեն Սողոմոնյանը։ 

Առնո Բաբաջանյանի հիշատակին նվիրված համերգին ներկա էր ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

Հայ կոմպոզիտոր և դաշնակահար, Խորհրդային Միության և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանը ծնվել է 1921 թվականի հունվարի 22-ին։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]