1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Արմենպրես»-ն ու իսպանական EFE-ն համագործակցության նոր կամուրջ են ստեղծում

«Արմենպրես»-ն ու իսպանական EFE-ն համագործակցության նոր կամուրջ են ստեղծում

ՄԱԴՐԻԴ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական լրատվական գործակալության` «Արմենպրես»-ի և Իսպանիայի EFE գործակալության միջև գործակցության սերտացման հեռանկարները եղել են հունվարի 24-ին երկու գործակալությունների ղեկավարների հանդիպման օրակարգում: Մադրիդում կայացած հանդիպմանը Հայաստանի և Իսպանիայի լրատվական գործակալությունների ղեկավարները՝ «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանը և EFE-ի նախագահ Խոսե Անտոնիո Վերա Խիլը, կարևորել են լրատվամիջոցների միջև կապի ամրապնդման անհրաժեշտությունը, մասնավորապես տեքստային, լուսանկարչական տեղեկությունների տարածման և լրատվության այլ ոլորտներում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Մադրիդից, Արամ Անանյանը ներկայացրել է գործակալության աշխատանքները, պատմությունը, զարգացման ուղիները, արժեհամակարգն ու առաջընթացի տեսլականը: Ներկայացվել է նաև համագործակցության շրջանակային հուշագրի նախագիծ, որը կհավելվի իսպանական կողմի առաջարկներով:  

«Մենք բաց ենք համագործակցության համար: Ժամանակակից աշխարհում լրատվական գործակալությունների միջև կապերի ամրապնդումը խիստ կարևոր է, քանզի ներկայում որևէ հասարակություն չի կարող զարգանալ, որպես մեկուսացված կղզի: Համոզված եմ, որ լրագրողների մասնագիտական կապերի համար սահմանափակումներ չեն կարող լինել»,- նշել է «Արմենպրես»-ի տնօրենը:

Կողմերն աշխատանքային ընթացակարգով կամբողջացնեն և ստորագրման կնախապատրաստեն գործակցության հիմքերն ամրագրող փաստաթուղթը:

EFE-ն իսպանական միջազգային լրատվական գործակալություն է, որը ստեղծվել է 1939թ.: Այսօր այն Իսպանիայի և իսպանախոս աշխարհի ամենախոշոր լրատվական գործակալությունն է: Տեղեկատվության արտադրման ծավալով այն աշխարհում չորրորդն է «Ասոշիեյթեդ պրես»-ից, «Ռոյթեր»-ից ու «Ֆրանս-պրես»-ից հետո:

«Արմենպրես» լրատվական գործակալությունը հիմնադրվել է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին: Այն պետական լրատվամիջոց է: Գործակալությունն ամենահինն է Հայաստանում: Ներկայում թողարկում է տասնմեկ լրատվական ժապավեն` 4 լեզուներով: «Արմենպրես»-ը աշխարհի ավելի քան 20 առաջատար լրատվական գործակալությունների հետ ունի երկկողմ գործակցության պայմանագրեր, որոնց շուրջ մեկ երրորդը կնքվել է վերջին հինգ տարիներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]