1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մեդվեդևը կոչ է անում կենտրոնանալ հայաստանյան գյուղմթերքը ռուսաստանյան մեծ շուկա արտահանելու ուղղությամբ

Մեդվեդևը կոչ է անում կենտրոնանալ հայաստանյան գյուղմթերքը ռուսաստանյան մեծ 
շուկա արտահանելու ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը գոհունակություն է հայտնել Հայաստանի հետ տնտեսական համագործակցության մակարդակից և նշել, որ նախորդ տարի էականորեն աճել է Հայաստանից սննդամթերքի ներմուծումը ՌԴ: «Ինչպես հայտնի է, Ռուսաստանը Հայաստանի առաջատար արտաքին տնտեսական գործընկերն է: Նրա բաժինն արտաքին առևտրում կազմում է մոտավորապես 25 տոկոս, և չնայած բավական բարդ կոնյուկտուրային, ինչի մասին մենք այսօր խոսում էինք իմ գործընկերոջ հետ, փոխադարձ առևտրաշրջանառության ցուցանիշները լավն են մնում: Նախորդ տարի այդ թիվն ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլար էր, բայց հարցը միայն բացարձակ թվերի մեջ չէ: Բանն այն է, որ չնայած էներգակիրների և առանձին ապրանքների գների իջեցմանը, որոնք մատակարարվում են մեր երկրներից, ապրանքների ընդհանուր թիվը չի նվազում, այլ ավելանում է: Եվս մեկ հանգամանք. նախորդ տարի էականորեն աճել է Հայաստանից սննդամթերքի ներմուծումը, ինչը կապված է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միություն մտնելու հետ և արտացոլում է մեր ընդհանուր նպատակը դեպի ինտեգրում»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Մեդվեդևը:

Խոսելով գյուղատնտեսության մասին` ՌԴ վարչապետն ասել է, որ այստեղ կա զարգացման շատ լավ ներուժ՝ ոչ միայն ապրանքների կամ գյուղատնտեսական տեխնիկայի փոխադարձ գնման, այլև համատեղ արտադրությունների կազմակերպման տեսանկյունից: «Այժմ կան մի շարք նախագծեր, այդ թվում՝ նաև ջերմոցային տնտեսությունների, պտուղ-բանջարեղենի վերամշակման հետ կապված, որոնք ռուսաստանյան առևտրային ցանցեր են մտնում: Մեր շուկան մեծ է, և կարծում եմ՝ առաջիկայում պետք է կենտրոնանալ նաև այս ուղղությամբ»,- նշել է Մեդվեդևը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]