Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանն ու Ռուսաստանը նախատեսում են ստեղծել ներդրումային համագործակցության ֆոնդ

Հայաստանն ու Ռուսաստանը նախատեսում են ստեղծել ներդրումային 
համագործակցության ֆոնդ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն ու Հայաստանը կվերլուծեն ներդրումային համագործակցության ֆոնդ ստեղծելու հնարավորությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

«Մենք քննարկել ենք համագործակցության մի շարք ուղղություններ, իհարկե, նաև ներդրումային համագործակցությունը: Կա գաղափար այդ նպատակների իրականացման համար ստեղծել ֆոնդ: Մենք պայմանավորվել ենք, որ կհանձնարարենք ճյուղային գերատեսչություններին վերլուծել նման ֆոնդի ստեղծման հնարավորությունը, ուղղված ներդրումային համագործակցությանը և, իհարկե, ֆինանսավորման աղբյուրների հայթայթմանը»,- հայտարարել է Մեդվեդևը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակում ստորագրվել է երկկողմ չորս փաստաթուղթ, այդ թվում՝ քաղաքացիների՝ առանց վիզայի փոխադարձ այցերի համաձայնագրում փոփոխությունների մասին: Բացի այդ, ՌԴ արդյունաբերության և առևտրի և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիրը և 2016-2021 թվականների միջտարածաշրջանային համագործակցության ծրագիրը: Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և «Ռոսատոմ»-ի միջև ստորագրվել է միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության օպերատիվության բարձրացման և տեղեկատվության փոխանակման մասին արձանագրություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]