Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորվող դաշինքում փորձելու են ներգրավվել մի շարք ընդդիմադիր ուժեր. Մարգարով

Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորվող դաշինքում փորձելու են ներգրավվել մի շարք 
ընդդիմադիր ուժեր. Մարգարով

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորող դաշինքը փորձելու է հանդես գալ որպես կառուցողական ընդդիմություն: «Արմենպրես»- ի հաղորդմամբ` հունվարի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:

 «Գագիկ Ծառուկյանը փոխեց այն ներուժը, որը  «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ունի և այն դերակատարությունը, որն այդ ուժը կարող է ունենալ շնորհիվ նրա  անձնական միջոցների և կազմակերպչական  ունակությունների»,- ասաց Մարգարովը:

Քաղաքագետը նշեց, որ Ծառուկյանի շուրջ  ձևավորվող դաշինքում փորձելու են ներգրավվել մի շարք այլ ընդդիմադիր ուժեր, որոնք գիտակցում են, որ առանձին մասնակցելով չեն կարողանա հաջողության հասնել:
Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2017թ. ապրիլի 2-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին: Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքներն Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն փետրվարի 6-16-ը, իսկ տարածքային և համամասնական ցուցակները` փետրվարի 16-26-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]