1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բրիտանիայի Գերագույն դատարանը կառավարությանը պարտավորեցրեց Brexit-ի համար ստանալ խորհրդարանի հավանությունը

Բրիտանիայի Գերագույն դատարանը կառավարությանը պարտավորեցրեց Brexit-ի համար ստանալ խորհրդարանի հավանությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը կառավարությանը պարտավորեցրել Է ստանալ խորհրդարանի հավանությունը Եվրամիությունից երկրի դուրս գալու շուրջը բանակցություններ սկսելու համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, այս վճիռը հունվարի 24-ին հրապարակել Է Միացյալ Թագավորության բարձրագույն դատական ատյանը՝ մերժելով նախարարների կաբինետի բողոքարկումը: Սույն որոշման օգտին քվեարկել են 11 դատավորներից ութը: Երեքը դեմ են քվեարկել:   
Դրանով իսկ Գերագույն դատարանը հավանություն Է տվել Լոնդոնի Բարձր դատարանի վճռին, որը 2016 թվականի նոյեմբերին որոշել Է, որ Եվրամիության մասին Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը, որը գործի Է դնում միությունից երկրի դուրս գալու ընթացակարգը, չի արող գործել առանց Համայնքների պալատի հավանության: Այս վճռի դեմ Էլ կառավարությունը բողոքարկել Էր, որը մերժվել Է:     
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, դատավճռի հրապարակումից հետո երկրի գլխավոր դատախազ Ջերեմի Ռայթը հայտարարել Է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հիասթափված Է Գերագույն դատարանի վճռից, որը որոշել Է, որ Brexit-ի ընթացակարգը գործի դնելու համար անհրաժեշտ Է խորհրդարանի կողմից համապատասխան օրինագծի հավանությունը, բայց այն կկատարի:   
«Անշուշտ, կառավարությունը հիասթափված Է վճռից, բայց մենք բոլորս ենթարկվում ենք օրենքին, այնպես որ կառավարությունը կհետեւի Գերագույն դատարանի որոշմանը եւ ամեն ինչ կանի դրա իրագործման համար»,- ասել Է Ռայթը լրագրողներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]