Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը հորդորում է Թրամփին ճանաչել Արցախի անկախությունը

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը հորդորում է Թրամփին ճանաչել Արցախի 
անկախությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի պաշտոնավարման մեկնարկի կապակցությամբ նախաձեռնել է «արդարության երթ»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանձնախումբը հորդորում է բոլոր հետաքրքրված անձանց նամակ հղել Թրամփին և հորդորել նրան աջակցել Հայաստանին:

Հանձնախմբի նախաձեռնած արշավում մասնավորապես կոչ է արվում ԱՄՆ նորընտիր նախագահին ասել արդարությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, ինչպես նաև ավելի ամրապնդել հարաբերությունները քրիստոնյա Հայաստանի հետ:

2016 թվականի նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով հաղթել է հանրապետական Դոնալդ Թրամփը: Նա հավաքել է Ընտրական քոլեջի ընտրիչների ձայներից 304, իսկ նրա մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնը 227: Հունվարի 20-ին կայացած երդմնակալության արարողությունից հետո Թրամփը պաշտոնապես ստանձնել է ԱՄՆ նախագահի պաշտոնը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]