Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

iPhone 8-ը պաշտպանության նոր համակարգ կունենա

iPhone 8-ը պաշտպանության նոր համակարգ կունենա

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple-ը մշակում Է օգտատիրոջ կենսաչափական նույնականացման նոր համակարգ, հայտնել Է KGI Securities ընկերության վերլուծաբան Մին Չի Կուոն: Տեխնոլոգիան փոխարինելու կգա Touch ID-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 23-ին գրել Է AppleInsider-ը:
Փորձագետի խոսքով՝ Apple-ն աշխատում Է օպտիկական սենսորի տեխնոլոգիայի վրա՝ OLED-դիսփլեյի միջոցով մատնադրոշմների ճանաչման համար: Դա թույլ կտա ստեղծել սմարթֆոն, որի Էկրանը կարող Է ընթերցել կենսաչափական տվյալները: Բացի դրանից, ճկուն OLED-Էկրանները շատ ավելի բարակ են TFT-LCD նմանակներից, ինչը թույլ կտա հասնել սքաների աշխատանքի ավելի բարձր ճշգրտության: 
Մին Չի Կուոն կարծում Է, որ ապագայում ընկերությունը կներդնի երկմակարդակ պաշպանություն՝ դեմքերի ճանաչման համակարգի հետ մեկտեղ մատնադրոշմների սքաների օգտագործմամբ: Նա հավելել Է, որ ապագայում Apple-ի սմարթֆոններում կվերանա մատնադրոշմների սենսորը եւ կօգտագործվեն կենսաչափական նույնականացման այլ տեխնոլոգիաներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]