1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայկական համարանիշերով մեքենաների մուտքն Իրան դյուրացվել է

Հայկական համարանիշերով մեքենաների մուտքն Իրան դյուրացվել է

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաներն այսուհետև կարող են ժամանակավորապես Իրան մուտք գործել՝ նախկին 500 ԱՄՆ դոլարի փոխարեն վճարելով շուրջ 90 ԱՄՆ դոլարի հասնող երաշխիքային գումար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ն, այս մասին տեղեկացնում է Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը` հղում անելով իրանական լրատվամիջոցներին:

Ավտոմեքենաներն Իրանի տարածքում կարող են գտնվել առավելագույնը երեք ամիս:  Հայաստան վերադառնալիս վճարված երաշխիքային գումարը հետ կվերադարձվի ավտոմեքենայի սեփականատիրոջը:

2015թ օգոստոսի 11-ին ուժի մեջ էր մտել«Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» փոխըմբռնման հուշագիրը

«Փոխըմբռնման հուշագրով Հայաստանի և Իրանի քաղաքացիները միմյանց տարածք մուտք գործելու, տարանցիկ անցնելու և գտնվելու համար ազատվում են մուտքի արտոնագիր ձեռք բերելու պահանջից՝ 90 (իննսուն) օր չգերազանցող ժամկետով՝ 180 (հարյուր ութսուն) օրվա ընթացքում»,- ասված էր ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Այցագրային ռեժիմի ազատականացման մասին հուշագիրը Հայաստանն ու Իրանը ստորագրել էին նույն տարվա հունիսի 5-ին։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]