1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Օտարերկրյա ներդրողներին կներկայացվեն վերականգնվող էներգետիկ ոլորտի ներդրումային հնարավորությունները

Օտարերկրյա ներդրողներին կներկայացվեն վերականգնվող էներգետիկ ոլորտի 
ներդրումային հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հունվարի 25-27-ն անցկացվելու են «Էներգետիկայի շաբաթ- 2017» միջոցառումների շարք և ցուցահանդես:  Միջոցառումները միտված են ներկայացնելու Հայաստանում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում վերջին զարգացումները, առկա խնդիրները, ներդրումային հնարավորությունները, հեռանկարային ծրագրերը:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը նշեց, որ  այն ավանդական միջոցառում է և իր տեսակով հաշվետվություն է ենթադրում:

«Ներկայացնելու ենք, թե ինչ առաջընթաց ենք ունեցել էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում: Մյուս կողմից՝ վերհանելու ենք խնդիրները` համատեղ ջանքերով լուծում տալու համար: Այս միջոցառումը կազմակերպում ենք, երբ ասելիք ունենք, իսկ այս անգամ ներկայացնելու շատ բան կա»,-ասաց Թամարա Բաբայանը: Նրա խոսքով՝ հետաքրքրվածություն կա ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների շրջանում: Ըստ նրա, եթե 4 տարի առաջ դժվարությամբ էին մասնակից ընկերություն գտնում, ապա հիմա ցանկացողներն այնքան են, որ, տեղի սահմանափակ լինելու պատճառով, որոշները մերժվել են:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը նշեց, որ շաբաթի շրջանակում կարևոր միջոցառումներից է արևային էներգետիկայի ներդրումային համաժողովը:

 «Համաժողովին ներկայացվելու է արևային էներգետիկ ոլորտին վերաբերող ներդրումային փաթեթ: Ինչպես գիտեք, այս ոլորտի զարգացումը մեզ համար առաջնահերթություն է: Արևային տեխնոլոգիաների համար Հայաստանը բացառիկ լավ երկիր է: Մի շարք գործոններ թույլ են տալիս եզրահանգելու, որ կարելի է շատ լուրջ զարգացնել արևային ֆոտովոլտային տեխնոլոգիաները»,-ասաց Հայկ Հարությունյանը:

Հայկ Հարությունյանը նշեց, որ արևային էներգետիկայի ոլորտի զարգացումը բաժանել են երեք մակարդակի: Առաջինը միկրոկայանների մակարդակն է,  երբ քաղաքացիները կարող են պանելներ տեղադրել տանիքում, արտադրել էներգիա և ավելցուկը վաճառել էլեկտրական ցանցերին: Այս գործընթացն ազատվել է բոլոր տեսակի հարկերից, լիցենզավորման պահանջներից: Հայկ Հարությունյանի խոսքով, կառավարության այս նախաձեռնությանը ֆինանսական շուկան դրական է արձագանքել: Հաջորդ մակարդակը 1ՄՎտ հզորությամբ կայաններն են, իսկ երրորդը` 50 ՄՎտ հզորությամբ կայանները:

Հայկ Հարությունյանը նշեց, որ համաժողովին ներդրողներին ներկայացնելու են Գեղարքունիքի մարզի Մասրիկ-1 տեղանքում առաջին արևային կայանի կառուցման հնարավորությունները: Կայանի նախատեսվող հզորությունը 55 ՄՎտ է: Կանցկացվի մրցույթ, որը հնարավորություն կտա նվազագույն սակագնի առաջարկ ստանալ փորձառու կազմակերպությունների մասնակցությամբ:

Համաժողովին մասնակցում են  օտարերկրյա ներդրողներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Հոլանդիային Շվեյցարիայից, ԱՄՆ-ից, Արաբական Միացյալ Էմիրություններից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]