1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Samsung-ը հայտնել Է Galaxy Note 7-ի պայթյունների պաշտոնական պատճառը

Samsung-ը հայտնել Է Galaxy Note 7-ի պայթյունների պաշտոնական պատճառը
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Samsung-ը Galaxy Note 7-ի ինքնաբերական բռնկումների պատճառը պաշտոնապես համարել Է կուտակիչների կառուցվածքը եւ թերությունները հավաքման գործընթացում: Հետաքննության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի տեսագրությունը հրապարակված Է ընկերության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:  
Samsung-ի ինժներներն անկախ փորձագետների հետ հետազոտել են ավելի քան 200 հազար սարք եւ 30 հազար կուտակիչ, ստուգել են Galaxy Note 7-ի ապարատային եւ ծրագրային բաղադրիչները, հավաքումը եւ առաքումը խանութներ: Ընկերությունը ներողություն Է խնդրել գնորդներից, գործարար-գործընկերներից եւ շարժական գործարկուներից՝ խոստանալով սահմանել անվտանգության բազմամակարդակ կանոնակարգ եւ այսուհետեւ թույլ չտալ նման խնդիրների առաջացում:    
2016 թվականի սեպտեմբերին՝ վաճառքների մեկնարկից երկու ամիս անց Samsung-ն ստիպված Էր ավելի քան 2,5 միլիոն սմարթֆոն հետ կանչել բռնկումների եւ պայթյունների հաճախացած դեպքերի պատճառով: Galaxy Note 7-ը հանվել Է արտադրությունից: Այս սկանդալից Samsung-ի վնասը գնահատվում Է մոտավորապես 5 միլիարդ դոլար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

Լուսանկարը` REUTERS


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]