1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թուրքիայի խորհրդարանում հաստատվել է սահմանադրական փոփոխությունների առաջարկը

Թուրքիայի խորհրդարանում հաստատվել է սահմանադրական փոփոխությունների 
առաջարկը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Ազգային մեծ ժողովում 339 ձայնով հաստատվել է իշխող կուսակցության ներկայացրած սահմանադրական փոփոխությունների առաջարկը:

Նշված փոփոխություններով անցում է կատարվում խորհրդարանական համակարգից նախագահական կառավարման համակարգի: Արդարություն և զարգացում կուսակցության (AKP) կողմից առաջարկված փոփոխությունները բաղկացած են 18 կետից:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:

Սահմանադրական փոփոխությունների հաստատման խորհրդարանական գործընթացը սկսվել էր հունվարի 9-ից:

Խորհրդարանի կողմից հաստատումից հետո փաստաթուղթը պետք է ստորագրի երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչից հետո այն կդրվի հանրաքվեի:

Ըստ հաստատված կարգի` Թուրքիայի նախագահի հաստատման համար նախատեսված է 15 օր, իսկ սահմանադրական հանրաքվեն պետք է տեղի ունենա նախագահի կողմից հաստատմանը հաջորդած 60-րդ օրվանից հետո ընկած առաջին կիրակի օրը:

Կառավարության խոսնակ, փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշի խոսքով` հանրաքվեն նախատեսվում է ընթացիկ տարվա ապրիլի 2-ից 9-ը ընկած ժամանակահատվածում: 

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը վերջին ընտրություններից հետո մեջլիսում ունի 317 պատգամավոր, սակայն քվեարկության ժամանակ ունի միայն 316 քվե, քանի որ մեջլիսի նախագահ, ԱԶԿ-ական Իսմայիլ Քահրամանը զրկված է քվեարկելու իրավունքից: Թուրքիայի մեջլիսում սահմանադրական փոփոխություններ անցկացնելու համար անհրաժեշտ էր առնվազն 330 պատգամավորական մանդատ: ԱԶԿ-ն նախքան խորհրդարանական քվեարկությունը բանակցել է  «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) ղեկավարության հետ:  ԱՇԿ պատգամավորների կողմ քվեարկելու շնորհիվ ԱԶԿ-ն կարողացավ առաջարկն ընդունել մեջլիսում:

Սահմանադրական փոփոխությունները միայն մեջլիսի քվեարկությամբ հնարավոր կլիներ  անցկացնել, եթե կողմ քվեարկեին 367 պատգամավորներ:

Սահմանադրական փոփոխությունների առաջարկը մեջլիսի քվեարկությամբ անցել է 339 կողմ, 142 դեմ, 7 անվավեր ձայներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]