Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Թրամփն ԱՄՆ զինված ուժերը համարում է «տխուր անկման» մեջ գտնվող

Թրամփն ԱՄՆ զինված ուժերը համարում է «տխուր անկման» մեջ գտնվող

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 20-ին  երդմնակալության արարողությունից հետո ելույթի ժամանակ նշել է, որ ԱՄՆ զինված ուժերը գտնվում է «տխուր անկման» մեջ:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«ԱՄՆ զինված ուժերը գտնվում են «տխուր անկման» մեջ»,- ասել է Թրամփը:

Նա նաև անդրադարձել է այլ երկրների նկատմամբ իր քաղաքական դիրքորոշմանը:

«ԱՄՆ-ն իր քաղաքականությունը չի պարտադրելու ուրիշ երկրների»,- նշել է նա` հավելելով, որ ԱՄՆ-ն պաշտպանել է այլ երկրներին, սակայն չի պաշտպանել իր երկրի սահմանները:

«Մենք կձգտենք այլ երկրների հետ բարեկամության հաստատմանը, բայց մենք հասկանում ենք, որ իրենց իրավունքն է` ամեն ինչից վեր սեփական շահերը դնելը: Մենք չենք ուզում ինչ-որ մեկին պարտադրել մեր քաղաքականության ճանապարհը, մենք ցանկանում ենք, որպեսզի այն պարզապես լինի օրինակ բոլորի համար», - ասել է Թրամփն իր անդրանիկ ելույթում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]