Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ 45-րդ նախագահի երդմնակալության արարողությունը. ՈՒՂԻՂ

 ԱՄՆ 45-րդ նախագահի երդմնակալության արարողությունը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության պաշտոնական արարողությունը մեկնարկել է ԱՄՆ Կոնգրեսի շենքի դիմաց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ 45-րդ նախագահը երդման տեքստը կարտասանի ձեռքը դնելով Աստվածաշնչի վրա: Երդման տեքստը նախ կարտասանի ԱՄՆ գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերթսը, ում կհետևի արդեն նորընտիր նախագահը: Ռոբերթսն անցկացրել է նաև ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի երդմնակալության արարողությունը: Զուգահեռաբար տեղի է ունենալու նաև ԱՄՆ նորընտիր փոխանախագահ Մայք Փենսի երդմնակալության արարողությունը:

Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով հաղթել է հանրապետական Դոնալդ Թրամփը: Նա հավաքել է Ընտրական քոլեջի ընտրիչների ձայներից 304, իսկ նրա մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնը 227: Այնուամենայնիվ, քաղաքացիների ուղիղ ձայների բացարձակ մեծամասնությունը հավաքել է Քլինթոնը` շուրջ 66 միլիոն ձայն կամ 48.2 տոկոսը, իսկ Թրամփը հավաքել էր շուրջ 3 միլիոնով պակաս` շուրջ 63 միլիոն կամ 46.1 տոկոս: Ընտրիչների քոլեջի և քաղաքացիների ձայների նմանատիպ տարբերակում վերջին անգամ արձանագրվել է 2000թ-ին, երբ թեկնածուներն էին հանրապետական Ջորջ Բուշ կրտսեր և դեմոկրատ Ալ Գորը:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am