1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդրակցություններ են անցկացրել

 ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդրակցություններ են անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունում հունվարի 20-ին Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ֆրանսիական կողմից` Արտաքին գործերի, Եվրոպայի և ինտեգրացիայի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի հարցերով տնօրեն Ֆլորանս Մանժենը:

Հայ և ֆրանսիացի դիվանագետները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր, բարձր գնահատեցին հայ-ֆրանսիական քաղաքական երկխոսության դինամիկան, միջխորհրդարանական սերտ կապերը, ապակենտրոնացված մակարդակով համագործացության լայն շրջանակը: Քննարկվել են նաև առևտրատնտեսական կապերի զարգացմանը միտված քայլերը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկկողմ փոխգործակցությանը:

Աշխատանքային ճաշի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]