Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մերկելը եւ Օլանդը Բեռլինում կքննարկեն ԵՄ-ի ապագայի հարցերը

Մերկելը եւ Օլանդը Բեռլինում կքննարկեն ԵՄ-ի ապագայի հարցերը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունվարի 27-ին Բեռլինում կընդունի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին, կողմերի քննարկումներում գլխավորը կլինեն Եվրամիության ապագային վերաբերող հարցերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, բրիֆինգի ընթացքում հայտարարել Է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:
«Ուրբաթ ժամը 12-ին կանցլերը գերատեսչությունում կընդունի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին, նրանք բանակցություններ կվարեն աշխատանքային ճաշկերույթի ընթացքում»,-ասել Է Զայբերտը:
Կարծարծվեն հիմնականում ԵՄ-ի ապագային վերաբերող բանակցություններն ու պայմանավորվածությունները: Կոնկրետ խոսակցություն կծավալվի փետրվարի 3-ին Մալթայում եւ մարտի վերջին Հռոմում կայանալիք հանդիպումների նախապատրաստման շուրջ»,-հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]