Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հալեպի Հին քաղաքի շուրջ 60 տոկոսը խիստ վնասված Է

Հալեպի Հին քաղաքի շուրջ 60 տոկոսը խիստ վնասված Է

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի Հին քաղաքի շուրջ 60 տոկոսը խիստ վնասվել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից, եւս 30 տոկոսն ավերված Է ամբողջովին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին վկայում են ՅՈւՆԵՍԿՕ-ի փորձագետների պատվիրակության աշխատանքի նախնական արդյունքները:
«ՅՈւՆԵՍԿՕ-ի թիմը կարողացավ տեսնել Օմեյադների մեծ մզկիթի, Միջնաբերդի, մզկիթների, եկեղեցիների, շուկաների, թանգարանների եւ Հալեպը խորհրդանշող պատմական մյուս շինությունների զգալի ավերածությունները: Նախնական գնահատման համաձայն, Հալեպի Հին քաղաքի շուրջ 60 տոկոսը խիստ վնասված Է, իսկ 30 տոկոսն ավերվել Է ամբողջությամբ»,-ասված Է կազմակերպության հաղորդագրության մեջ, որը տարածվել Է հունվարի 20-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]