Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Խոսրով Հարությունյանը նախընտրական դաշինքները կայուն և արդյունավետ չի համարում

Խոսրով Հարությունյանը նախընտրական դաշինքները կայուն և արդյունավետ չի 
համարում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը նախընտրական դաշինքներն այնքան էլ արդյունավետ ու կայուն չի համարում: Հունվարի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը պատգամավորը կարծիք հայտնեց, որ «նախընտրական դաշինքներն ավելի շատ նման են քաղաքական ամուսնությունների, որոնք սովորաբար ավարտվում են հետընտրական ապահարզանով: «Ես ավելի տրամաբանական եմ համարում հետընտրական դաշինքները, քանի որ դրանք շատ ավելի կայուն են լինում և կանխատեսելի են: Հետընտրական դաշինքները շատ ավելի տրամաբանական են այն առումով, որ արդեն ընտրություններից հետո քաղաքական ուժերը, ռեալ գնահատելով իրենց հնարավորությունները, քննարկելով այլ քաղաքական ուժերի հետ համագործակցության արդյունավետությունը, գնում են համագործակցության ճանապարհով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հարությունյանը:

Պատգամավորը նորմալ է համարում Հայաստանում 2017թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ դաշինքների ձևավորումը: «Մենք հիմա գտնվում ենք քաղաքական դաշտի կայացման փուլում և ես նորմալ եմ համարում, որ քաղաքական ուժերը ընտրություններին ընդառաջ դաշինքներ են ձևավորում և այդ եղանակով են պատրաստվում մասնակցել քաղաքական պայքարին, սակայն ես մնում եմ իմ կարծիքին, որ դրանք այնքան էլ արդյունավետ չեն: Բայց ես միայն ուրախ կլինեմ, եթե դաշինքները կայուն լինեն և ընտրություններից հետո էլ դաշինք կազմած քաղաքական ուժերի համագործակցությունը շարունակվի»,- ասաց պատգամավորը:

Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ արդեն սկսվել է նախընտրական դաշինքների ձևավորման գործընթացը: «Ելք» դաշինքի շրջանակներում համագործակցության մասին հայտարարել են «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները: Ընտրություններին դաշինքով մասնակցելու մասին են հայտարարել նաև «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունները: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր, Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանն էլ հունվարի 17-ին հայտարարեց քաղաքականություն վերադառնալու և լայն դաշինք ձևավորելու եղանակով ընտրություններին մասնակցելու մասին: Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրությունները կկայանան ապրիլի 2-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]