Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թրամփի հակառակորդները ակցիա են անցկացրել Լոնդոնի Թաուերի կամրջի վրա

Թրամփի հակառակորդները ակցիա են անցկացրել Լոնդոնի Թաուերի կամրջի վրա

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կամուրջներ, այլ ոչ թե պարիսպներ»-ի մի խումբ ակտիվիստներ, որոնք հանդես են գալիս ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ, «Կառուցեք կամուրջներ, այլ ոչ թե արգելապատնեշներ» մակագրությամբ 25-մետրանոց պլակատ են կախել Լոնդոնի Թաուերի կամրջին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 20-ին հայտնել են բրիտանական ԶԼՄ-ները:
Բողոքի ակցիան կապված Է Թրամփի երդմնատվության արարողության հետ, որն այսօր ավելի ուշ տեղի Է ունենալու Վաշինգտոնում: Պլակատի մակագրությունը մատնանշում Է ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմանին արգելապատնեշ կառուցելու նորընտիր նախագահի քանիցս արված հայտարարությունները, որը նպատակ ունի այդ կերպ կանխել անօրինական միգրանտների թափանցումը երկիր:
  Թաուերի կամրջին կազմակերպված ակցիան դարձել Է ավելի ընդգրկուն ակցիայի սկիզբը, որի ընթացքում ակտիվիստները պլանավորում են աշխարհի տարբեր երկրներում կամուրջներից պլակատներ կախել ԱՄՆ-ի նորընտիր նախագահի եւ ծայրահեղ աջ հայացքների կողմնակիցների դեմ ուղղված մակագրություններով:
Միայն Մեծ Բրիտանիայում բողոքի ակցիաներ պետք Է անցկացվեն հարյուրից ավելի կամուրջների վրա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]