Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԸՕ-ն ընձեռում է ազատ և թափանցիկ ընտրություններ անցկացնելու բոլոր հնարավորությունները. Խոսրով Հարությունյան

ԸՕ-ն ընձեռում է ազատ և թափանցիկ ընտրություններ անցկացնելու բոլոր 
հնարավորությունները. Խոսրով Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ընտրական նոր օրենսգիրքն էապես կատարելագործվել է և ստեղծում է բոլոր հնարավորություններն ազատ և թափանցիկ ընտրությունների անցկացման համար: Հունվարի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: «Նախ ողջունելի է այն հանգամանքը, որ Ընտրական օրենսգիրքն ընդունվեց քաղաքական մեծամասնության և ընդդիմության միջև աննախադեպ կոնսենսուսի արդյունքում: Իշխանություններն օրենսգրքում ամրագրեցին գրեթե բոլոր այն պահանջները, որոնք ներկայացնում էր ընդդիմությունը և այն մեխանիզմները, որոնք ընտրական գործընթացի նկատմամբ հանրության վստահությունը կբարձրացնեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց պատգամավորը:

Խոսրով Հարությունյանը նշեց, որ Հայաստանը թևակոխում է զարգացման նոր փուլ` հավելելով, որ քաղաքական մեծամասնությունը շատ լավ է հասկանում, թե որքան կարևոր նշանակություն ունի ընտրական գործընթացների նկատմամբ հանրության վստահությունը բարձրացնելը: «Հիմա մենք բոլորս կանգնած ենք կարևոր քննություն բռնելու առաջ: Արդյոք կկարողանա՞նք մենք ճիշտ օգտագործել այն իրավական լուրջ հնարավորությունները, որ մեզ ընձեռում է Ընտրական օրենսգիրքը: Սա շատ կարևոր հարց է և մենք` իշխանություն, թե ընդդիմություն, պետք է բռնենք այս քննությունը»,- շեշտեց Հարությունյանը:

Նրա խոսքով` հարկավոր է հանրությանը հրամցնել ընտրություններ, որի արդյունքները  հանրության  մեծամասնության մոտ դժգոհություն չեն առաջացնի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]