Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Անձրեւը կօգնի Թրամփին՝ ապացուցելու, որ կեղծամ չի կրում

Անձրեւը կօգնի Թրամփին՝ ապացուցելու, որ կեղծամ չի կրում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ վշտացած չԷ իր երդմնատվության արարողության ժամանակ սպասվող անձրեւի կապակցությամբ, քանի որ այն կօգնի ապացուցելու բոլորին, որ ինքը կեղծամ չի կրում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Անձրեւ կարող Է լինել, կարող Է չլինել, դա կարեւոր չԷ: Ինձ համար միեւնույն Է»,-ասել Է Թրամփը Վաշինգտոնում կայացած ընդունելության ժամանակ, որը հեռարձակել Է CNN հեռուստաալիքը:
«Եթե այնուամենայնիվ անձրեւ սկսվի, դա լավ Է, որովհետեւ մարդիկ կհասկանան, որ սրանք իմ իսկական մազերն են: Իհարկե, մազերս կխառնվեն, բայց նրանք կտեսնեն, որ դրանք իմ իսկական մազերն են»,-կատակել Է նորընտիր նախագահը: 
Դոնալդ Թրամփի սանրվածքն արդեն երկար ժամանակ քննարկման առարկա Է սոցիալական ցանցերում: Բազմաթիվ օգտատերեր կարծում են, որ Թրամփը կեղծամ Է կրում: 
Թրամփը երդում կտա եւ ԱՄՆ-ի 45-րդ նախագահը կդառնա հունվարի 20-ին Վաշինգտոնում բաց երկնքի տակ Կապիտոլիումի մոտ կայանալիք արարողությանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]