Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

ՄԱԿ-ին այս տարի 3,4 մլրդ դոլար Է հարկավոր Սիրիայի բնակիչներին օգնելու համար

ՄԱԿ-ին այս տարի 3,4 մլրդ դոլար Է հարկավոր Սիրիայի բնակիչներին օգնելու համար

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ին 2017 թվականին 3,4 մլրդ դոլար Է անհրաժեշտ այն սիրիացիներին օգնություն ցուցաբերելու համար, որոնք մնացել են պատերազմի ճիրաններում հայտնված երկրում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սիրիայում ՄԱԿ-ի հումանիտար ծրագրերի համակարգող Ալի ազ-Զաաթարին:
«Մենք դոնոր-երկրներից 3 մլրդ 400 մլն դոլար ենք խնդրել երկրի ներսում գտնվող սիրիացիներին օգնություն ցուցաբերելու համար,  չհաշված այն 4 մլն 300 հազար սիրիացիներին, որոնք փախստականների վիճակում են այլ երկրներում»,- ասել Է ազ-Զաաթարին Sputnik գործակալությանը:
Նա հավելել Է, որ 2016 թվականին սիրիացիներին օգնություն ցուցաբերելու տարբեր նախագծերով մեկուկես մլրդ դոլար Է հատկացվել այն դեպքում, երբ ՄԱԿ-ը 3,2 մլրդ դոլար Էր խնդրել:
«Միայն Հալեպում 2016 թվականին ծախսվել Է առնվազն 220 մլն դոլար»,-գործակալությանն ասել Է զրուցակիցը: Այդ միջոցները, նրա խոսքով, ծախսվել են սննդամթերքի, խմելու ջրի, առողջապահության եւ կրթության վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]