Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայերենի իմացությունը ստուգելու համար պատգամավորի թեկնածուն կարող է ԿԳՆ դիմել փետրվարի 2-ից

Հայերենի իմացությունը ստուգելու համար պատգամավորի թեկնածուն կարող է ԿԳՆ 
դիմել փետրվարի 2-ից

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել պատրաստվող անձանց հայերենի իմացության ստուգման գործընթացը կսկսվի փետրվարի 2-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ կրթության և գիտության նախարարության իրավաբանական վարչության պետի տեղակալ Հասմիկ Մանուկյանը, պոտենցիալ թեկնածուներն իրենց հայերենի իմացության մակարդակը ստուգելու համար կարող են փետրվարի 2-ից դիմել ԿԳՆ:

«Այս գործընթացը վերաբերում է այն քաղաքացիներին, ովքեր հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթուղթ չունեն: Այդ անձինք դիմում են ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ստանում են թեստավորում անցնելու տեղեկանք, ինչից հետո 7 օրվա ընթացքում անցկացվում է ստուգումը: Այն անցկացվելու է թեստի միջոցով»,-ասաց Հասմիկ Մանուկյանը:

Նրա տեղեկացմամբ, թեստերը կազմելու գործընթացն ավարտվելու փուլում է: Հարցաշարը կտեղադրվի նախարարության կայքում, կնշվի, թե ինչ աղբյուրից է օգտվելու թեկնածուն, կներկայացվեն, թե առաջադրանքները որտեղից են վերցված:

«Դրանք պարզ առաջադրանքներ են` ընտրված ավարտական դասարանների համար նախատեսված շտեմարաններից: Հարցերն ընտրված են թե 9-րդ, թե 12-րդ դասարանների ավարտական  քննություններից, տարբեր բաժիններից`ուղղագրություն, ուղղախոսություն, բառակազմություն: Հարցաշարում լինելու է 30 հարց: 27-ին դրական պատասխանելու դեպքում կտրվի հայերենի իմացությունը հավաստող տեղեկանք: Այդ տեղեկանքը քաղաքացին պետք է ներկայացնի միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողով»,-հավելեց Հասմիկ Մանուկյանը:  

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել «Որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու՝  հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման կարգը հաստատելու մասին»: Հրամանի համար հիմք է հանդիսացել ՀՀ ընտրական օրենսգրքի  80-րդ հոդվածի 3-րդ մասը, որտեղ ԱԺ պատգամավոր ընտրվելու համար, ի թիվս այլ չափանիշների, սահմանվել է նաև հայերենին տիրապետելու պահանջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]