Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպել է Ղազախստանի դեսպանի հետ

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպել է Ղազախստանի դեսպանի հետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հունվարի 20-ին հանդիպել է ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանում տիրող իրավիճակին: Կարեւորվել են կայունությունն ու խաղաղությունը տարածաշրջանում եւ  այդ ուղղությամբ երկու երկրների  քայլերը:

Այս համատեքստում ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը բարձր է գնահատել Ղազախստանի իշխանությունների որդեգրած դիրքորոշումը, մասնավորապես, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի կողմից առաջարկված «Խաղաղություն. 21-րդ դար» մանիֆեստը, որի նպատակն է արմատախիլ անել աշխարհում առկա պատերազմները: Հերմինե Նաղդալյանն ընդգծել է, որ տարածաշրջանի բոլոր երկրների համար մեծ է Ղազախստանի ներդրումը խաղաղության վերահաստատման գործում՝ Հարավային Կովկասում այսօր առկա ռազմական հռետորաբանությունը եւ սպառազինության մրցավազքը բացառելու համար:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաեւը իր հերթին ափսոսանք է հայտնել տարեսկզբից սահմանում տիրող լարվածության հետեւանքով տեղի ունեցած կորուստների համար եւ եւս մեկ անգամ վերահաստատել Ղազախստանի դիրքորոշումը՝ կարգավորել հակամարտությունը միայն բանակցային ճանապարհով:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ միջազգային համագործակցության խնդիրներին, ԵԽԽՎ առաջիկա ձմեռային նստաշրջանին, ԵԽԽՎ-ի աշխատանքների առանձնահատկություններին:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]