Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում չեղյալ Է հայտարարվել Թրամփի պաշտոնակալության առթիվ վետերանների պարահանդեսը

ԱՄՆ-ում չեղյալ Է հայտարարվել Թրամփի պաշտոնակալության առթիվ վետերանների պարահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Լուիս Քինյոնեսը հայտարարել Է Վաշինգտոնում Թրամփի պաշտոնակալության առթիվ վետերանների համար պարահանդեսն անվտանգության նկատառումներով չեղյալ հայտարարելու մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին գրել Է Washington Post թերթը:   
Միեւնույն ժամանակ, թերթի աղբյուրի տվյալներով՝ պարահանդեսի չեղարկման պատճառ են դարձել ֆինանսական խնդիրները: 
Marriott Marquis հյուրանոցում վետերանների համար պարահանդեսը նշանակված Էր հունվարի 20-ի երեկոյան: Քինյոնեսը պատմել Է, որ խնդիրներ, իրոք, ծագել են միջոցառման վճարման փուլում. հյուրանոցը 50 տոկոս կանխավճար Է պահանջել:  
«Անկանխիկ վճարը պատրաստ Էր, երբ մեզ ասացին, որ միջոցառման անվտանգության պահանջները կատարված չեն»,- հավելել Է Քինյոնեսը:
Marriott հյուրանոցների ցանցի ներկայացուցիչը հրաժարվել Է քննարկել չկայացած գործարքի մանրամասները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]