1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ֆրանսիայի նախկին նախարար Ամոնը հաղթել է «ձախերի» փրայմերիզների եզրափակիչ բանավեճերում

Ֆրանսիայի նախկին նախարար Ամոնը հաղթել է «ձախերի» փրայմերիզների եզրափակիչ բանավեճերում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի կրթության նախկին նախարար Բենուա Ամոնը նվազագույն առավելությամբ հաղթանակ Է տարել սոցիալիստների կուսակցության փրայմերիզների մասնակիցների երրորդ բանավեճերում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին վկայում են Elable ընկերության կողմից անցկացված հարցման արդյունքները:
Այսպես, հարցվածների 29 տոկոսն այն կարծիքին Է, որ Ամոնի ելույթն առավել համոզիչն Էր: Եվս 28 տոկոսը նախապատվությունը տվել Է Էկոնոմիկայի նախկին նախարար Առնո Մոնտեբուրին: Երրորդ տեղն զբաղեցրել Է նախկին վարչապետ Մանյուել Վալսը՝ ստանալով ձայների 21 տոկոսը: 
Մինչդեռ, հարցման այն մասնակիցների շրջանում, որոնք «ձախերի» կողմնակիցներն են, Ամոնն առաջատարն Է ավելի զգալի առավելությամբ. նա ստացել Է ձայների 34 տոկոսն այն դեպքում, երբ Վալսն զբաղեցրել Է երկրորդ տեղը՝ ստանալով ձայների 24 տոկոսը, իսկ Մոնտեբուրը երրորդն Է դարձել՝ հավաքելով ձայների 23 տոկոսը:   
Սակայն, Le Figaro թերթի կայքում անցկացված առցանց-հարցման համաձայն, ներկայում հարցվածների 22 տոկոսը կարծում Է, որ «ձախերի» փրայմերիզների երրորդ բանավեճում առավել համոզիչ Է եղել Վալսը: Նրան հետեւում Է Մոնտեբուրը (20 տոկոս), երրորդ տեղը ձայների 15-ական տոկոսով կիսում են Ամոնը եւ նախկին նախարար Սիլվիա Պինելը:  
Ֆրանսիայում սոցիալիստների փրայմերիզների մասնակիցների եզրափակիչ բանավեճերն անցկացվել են հունվարի 19-ի երեկոյան: Ֆրանսիական ԶԼՄ-ները հիշեցնում են, որ, հարցումների արդյունքների համաձայն, առաջին եւ երկրորդ բանավեճերում հարցման մասնակիցներն առավել համոզիչ են համարել Մոնտեբուրի ելույթները:  
Փրայմերիզների նպատակը ձախամետ ֆրանսիական կուսակցություններից Ֆրանսիայի նախագահի միասնական թեկնածուին որոշելն Է: Քվեարկության առաջին փուլը կկայանա հունվարի 22-ին, իսկ երկրորդը՝ հունվարի 29-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]