1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱՄՆ-ն, Հարավային Կորեան եւ Ճապոնիան ՀՀՊ-ի կիրառման զինավարժանքներ են սկսել. Kyodo

ԱՄՆ-ն, Հարավային Կորեան եւ Ճապոնիան ՀՀՊ-ի կիրառման զինավարժանքներ են սկսել. Kyodo

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի ռազմածովային ուժերը հունվարի 20-ին սկսել են ԿԺԴՀ-ի բալիստիկ հրթիռների հսկման եւ ոչնչացման ընթացքում փոխգործակցության մշակման եռօրյա զինավարժանքներ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Kyodo լրատվական գործակալությանը, դրանց մասնակցում են երեք նավեր՝ հանդերձված Aegis հակահրթիռային պաշտպանության բազմանպատակ համակարգերով՝ ամերիկյան «Քյորտիս Ուիլբուրը», հարավկորեական «Սեջոն Թեւանը» եւ ճապոնական «Կիրիսիման»:  
Ավելի վաղ Սեուլում հաղորդումներ են հայտնվել այն մասին, որ ԿԺԴՀ-ն պատրաստվում Է արձակել նոր տիպի երկու բալիստիկ՝ ենթադրաբար միջմայրցամաքային հրթիռներ: Դրանք իբր արդեն տեղակայված են արձակման շարժական կայանքների վրա: Ճապոնիայի ռազմածովային ուժերն այս առնչությամբ այդ հրթիռների ոչնչացման հրաման են ստացել, եթե դրանք սպառնան ազգային անվտանգությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]