Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արագած Ախոյանը վերջնական որոշում չունի, բայց չի բացառում ՀՀԿ ցուցակում ընդգրկվելու տարբերակը

Արագած Ախոյանը վերջնական որոշում չունի, բայց չի բացառում ՀՀԿ ցուցակում 
ընդգրկվելու տարբերակը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավոր Արագած Ախոյանը Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցելու վերաբերյալ վերջնական որոշում դեռ չունի: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշեց, որ այդ հարցում հստակություն կմտցնի առաջիկա օրերին` չհերքելով, որ այս ընթացքում ստացել է առաջարկներ` այդ թվում նաև ՀՀԿ-ից: «Այնպես չէ, որ այս ընթացքում ես ոչինչ չեմ արել և ձեռքերս ծալած նստել եմ: Ես ստացել եմ առաջարկներ և չեմ բացառում, որ կարող եմ լինել Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում: Սակայն սա դեռ վերջնական չէ: Դուք գիտեք, որքան արագ է փոխվում քաղաքական դաշտը, ինչպես են տեղի ունենում վերադասավորումները, այնպես որ այս պահին ես վաղ եմ համարում վերջնական ինչ-որ բան ասելու համար»,- ասաց պատգամավորը:

Հարցին` հնարավո՞ր է կրկին համագործակի ԲՀԿ-ի հետ և ընտրություններին մասնակցի քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարած Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորվելիք դաշինքի ցուցակով, Ախոյանը պատասխանեց. «Ես նման հարց ոչ քննարկել եմ, ոչ էլ քննարկելու եմ: Նման բան չկա, որևէ բանակցություն չկա»:

Անդրադառնալով հարցին` բացառո՞ւմ է ԲՀԿ-ի հետ համագործակցությունը, պատգամավորը պատասխանեց, որ քաղաքականության մեջ ոչինչ չի բացառում:

Ազգային ժողովի պատգամավոր Արագած Ախոյանը 2012թ. մայիսի 6-ին պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով: 2015թ. փետրվարի 16-ին Արագած Ախոյանը հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լքելու մասին: 2015թ. մարտի 5-ին էլ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ հեռանում է քաղաքականությունից:

2017թ. հունվարի 18-ին Գագիկ Ծառուկյանը հայտարարեց քաղաքականություն վերադառնալու և լայն կոնսոլիդացիայով Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցելու մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]