Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թրամփը կադրային նոր 17 նշանակում է կատարել Սպիտակ տան աշխատակազմում

Թրամփը կադրային նոր 17 նշանակում է կատարել Սպիտակ տան աշխատակազմում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մի ամբողջ շարք նոր կադրային նշանակումներ Է կատարել Սպիտակ տան աշխատակազմում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԱՄՆ-ի նոր ղեկավարի անցումային թիմը: 
Նրա կողմից հրապարակված ցուցակի համաձայն, խոսքը վերաբերում Է եւս 17 մարդկանց նշանակումներին, ներառյալ նախագահի մի քանի հատուկ օգնականներ, օրինակ՝ օրենսդրական գործերով: Բացի այդ, Սպիտակ տան մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Է դարձել Սառա Հաքաբի Սանդերսը, տեղակալներ՝ Սթեֆանի Գրիշեմը եւ Լինդսի Ուոլթերսը: 
Առաջինը Արկանզասի նահանգի նախկին նահանգապետ, Հանրապետական կուսակցության նշանավոր գործիչ Մայք Հաքաբիի դուստրն Է, որն ԱՄՆ-ի 2016 եւ 2008 թվականների նախագահական ընտրություններին մասնակցելու փորձեր Է ձեռնարկել: 
Ուոլթերսը մինչ այժմ Հանրապետական կուսակցության Ազգային կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչն Էր, իսկ Գրիշեմն աշխատել Է Թրամփի ընտրական շտաբի մամուլի ծառայությունում: 
Ինչպես արդեն պաշտոնապես հայտարարվել Է, Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար կդառնա Շոն Սփայսերը, որը, ինչպես եւ Գրիշեմը, աշխատել Է Թրամփի մամուլի ծառայությունում վերջինիս ընտրարշավի ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am