1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իվանկա Թրամփը չի կատարելու ԱՄՆ-ի առաջին տիկնոջ պարտականությունները. ABC

Իվանկա Թրամփը չի կատարելու ԱՄՆ-ի առաջին տիկնոջ պարտականությունները. ABC

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը, հերքել Է այն պնդումները, թե ինքը կատարելու Է ավանդաբար Սպիտակ տան տիրոջ տիկնոջը վերապահված պաշտոնական պարտականություններից ոմանք: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս հայտարարությամբ նա հանդես Է եկել ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որից մի հատված հունվարի 19-ին եթեր Է տրվել: 
Լրագրողը հարցրել Է Իվանկային, թե նա ինչպես վերաբերվում այն պնդումներին, թե իբր հենց ինքն Է, այլ ոչ թե Թրամփի կինը՝ Մելանյան, «ըստ Էության լինելու առաջին տիկինը»: «Կարծում եմ՝ դրանք անտեղի դիտարկումներ են»,- նշել Է ընտրված նախագահի դուստրը: Նա նաեւ ընդգծել Է. «Առաջին տիկինը միայն մեկն Է, եւ նա մեծ գործեր ունի անելու», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]