Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Օբաման հրաժեշտի նամակ Է գրել ամերիկացիներին

Օբաման հրաժեշտի նամակ Է գրել ամերիկացիներին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հրաժեշտի նամակ Է գրել Միացյալ Նահանգների քաղաքացիներին: Այն զետեղված Է Սպիտակ տան կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 
Տեքստն սկսվում Է «Իմ բարեկամ ամերիկացիներ» բառերով: Այնուհետեւ Օբաման հակիրճ հիշեցնում Է իր հաջորդին նամակ թողնելու գոյություն ունեցող ավանդույթի մասին եւ հայտնում, որ նախ ցանկանում Է շնորհակալություն հայտնել ամերիկացիներին  իրեն ցույց տված պատվի համար լինելու իրենց 44-րդ նախագահը: «Այն ամենն, ինչ ես սովորեցի պաշտոնավարության ընթացքում, սովորեցի ձեզնից,- գրում Է Օբաման:- Ձեր շնորհիվ ես ավելի լավը դարձա լավ եւ որպես նախագահ, եւ որպես մարդ»: 
Վերջում Օբաման ամերիկացիներին հորդորում Է, անկախ քաղաքական պատկանելությունից, լինել այն երկրի ազնիվ քաղաքացիները, որտեղ իրենք ապրում են: «Եվ երբ ձեզ թվա, թե առաջընթացը դանդաղում Է, հիշեք. Ամերիկան մեկ մարդու նախագիծ չԷ: Կա մի բառ՝ ամենահզորը մեր ժողովրդավարության մեջ՝ «մենք» բառը: Մենք ժողովուրդն ենք: Մենք կհաղթահարենք ամեն ինչ: Այո՛, մենք կարող ենք», գրել Է Օբաման:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]