Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շարմազանովը դիպուկ և հստակ է համարում ԼՂ հակամարտության վերաբերյալ Լավրովի հայտարարությունը

 Շարմազանովը դիպուկ և հստակ է համարում ԼՂ հակամարտության վերաբերյալ 
Լավրովի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հստակ և դիպուկ է համարում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը միայն Ադրբեջանի ներքին խնդիրը չէ: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ Լավրովը հստակ հասկացրել է, որ Ադրբեջանը չէ, որ պետք է որոշումներ ընդունի: «Այս հայտարարությամբ Սերգեյ Լավրովը հստակ հերքել է ադրբեջանցիների այն հեքիաթը, թե Լեռնային Ղարաբաղը կարող է ինքնավարություն ստանալ միայն Ադրբեջանի կազմում: Նա ասել է այն, ինչ տարիներ շարունակ ասել է հայկական կողմը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Շարմազանովը:

Նա մանրամասնեց, որ ՀՀ Նախագահը բազմաթիվ անգամներ ասել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց ունենալու համար հարկավոր է վերացնել ոչ թե հետևանքը, այլ պատճառները: «Իսկ պատճառը նախևառաջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է: Ադրբեջանը չի ցանկանում և քաղաքական կամք չունի ընդունել, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է ունենա կարգավիճակ, որը ինքը կորոշի հանրաքվեի միջոցով»,- ասաց Շարմազանով:

Նրա գնահատմամբ` Սերգեյ Լավրովի հայտարարությունն այս առումով հստակություն մտցրեց: Նա հույս հայտնեց, որ ռուսական կողմը կշարունակի պնդել նման տեսակետը և նշեց, որ նման հայտարարություններ են ակնկալում Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրներից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am