Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախը հաջողությամբ մասնակցում է Մադրիդի միջազգային տուրիստական ցուցահանդեսին

Արցախը հաջողությամբ մասնակցում է Մադրիդի միջազգային տուրիստական 
ցուցահանդեսին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Արցախի զբոսաշրջային ներուժը ներկայացվում է Իսպանիայի «Ֆիտուր Մադրիդ 2017» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում, որն անցկացվում է հունվարի 18-ից 22-ը: Եվրոպայի խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկում ավանդական ոճով ձևավորված Արցախի Հանրապետության տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացրել ցուցահադեսի այցելուների և մասնակիցների շրջանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արցախի զբոսաշրջության զարգացման կազմակերպությունից նաև հայտնում են. «Ըստ ԼՂՀ պատվիրակության ղեկավար, ԼՂՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ս. Շահվերդյանի, ցուցահանդեսը անցնում է բնականոն հունով, տաղավարի այցելուներին տրամադրվում է համապարփակ տեղեկատվություն ԼՂՀ զբոսաշրջային արդյունքի մասին թե՛ զբոսաշրջային գրականության, թե՛ տեղում տաղավարի աշխատակիցների միջոցով:

Ընդհանուր առմամբ, ցուցահանդեսին ԼՂՀ պատվիրակության աշխատանքները արդյունավետ են գնահատվում:

Ցուցահանդեսում Արցախի մասնակցության կապակցությամբ Իսպանիայում Ադրբեջանի Հանրապետության դեսպանությունը հերթական բողոքի գրությունն է ներկայացրել ցուցահանդեսի կազմակերպիչներին և այլ մարմիններին, իսկ այս օրերին Մադրիդում գտնվող Ադրբեջանի Հանրապետության մշակույթի և տուրիզմի նախարար Աբուլֆազ Գարաևը իր դժգոհությունն է հայտնել ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարին»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]