Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀԿ ԳՄ նիստում կուսակցության ցուցակի առաջին համարի և նախընտրական շտաբի ղեկավարի հարց չի քննարկվել

ՀՀԿ ԳՄ նիստում կուսակցության ցուցակի առաջին համարի և նախընտրական շտաբի 
ղեկավարի հարց չի քննարկվել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում չի քննարկվել, թե նախընտրական քարոզարշավի ընթացքում ով է գլխավորելու կուսակցության նախընտրական շտաբը և ով է գլխավորելու նախընտրական ցուցակը: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Այդ հարցերին նիստի ընթացքում չենք անդրադարձել: Մենք դա կքննարկենք կուսակցության խորհրդի նիստում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Շարմազանովը:

Կուսակցության գործադիր մարմնի նիստի ընթացքում քննարկվել են ներկուսակցական, ներքաղաքական հարցեր, ԳՄ ներկայացուցիչները կուսակցության ղեկավարին ներկայացրել են իրենց դիտարկումները ընտրական քարոզարշավի  ժամանակ  կուսակցության մարտավարության հետ կապված: Անդրադարձ է եղել խորհրդի ապագա նիստին, քննարկվել է խորհրդի թեկնածուների հարցը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]