Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի ձորակը գլորված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի ձորակը գլորված ավտոմեքենայի վարորդը 
հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունվարի 19-ին, ժամը 19.45-ին ահազանգ է ստացել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Լերմոնտովո գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «ՎԱԶ 21-010» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ավտոմեքենայի ներսում արգելափակված տուժած կա, և անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ «ՎԱԶ 21-010» մակնիշի 34 UZ983 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 2 մ գլորվել մոտակա ձորակը:

Փրկարաները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին. վերջինս հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ:

Նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]