Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լեհաստանը հիմքեր չի տեսնում ՌԴ դեմ պատժամիջոցների վերացման համար

Լեհաստանը հիմքեր չի տեսնում ՌԴ դեմ պատժամիջոցների վերացման համար

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին հիմքեր չի տեսնում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման հարցը քննարկելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է Դավոսում Միջազգային տնտեսական ֆորումի ընթացքում:

«Մենք չպետք է այդ հարցը քննարկենք: Մենք պետք է շարունակենք, քանի որ պատժամիջոցների վերացման համար հիմքեր չկան: Մինսկյան պայմանավորվածությունները չեն կատարվել»,- ընդգծել է Վաշչիկովսկին:

Անդրադառնալով Լեհաստանի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի համալրմանը՝ Լեհաստանի ԱԳ նախարարը շեշտել է, որ դրա արդյունքում իր երկիրն առավել պաշտպանված է զգում: «Մենք որոշել ենք պաշտպանվել, սակայն նաև երկխոսություն վարել Ռուսաստանի հետ: Հիմա նրանցից է կախված, թե ինչպես կօգտվեն այդ հնարավորությունից»,- ամփոփել է լեհ նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]