1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մխիթարյանն ընդգրկվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի լավագույն տրանսֆերների եռյակում

 Մխիթարյանն ընդգրկվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի լավագույն տրանսֆերների 
եռյակում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ձեռք բերած լավագույն ֆուտբոլիստների եռյակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ երկրպագուների շրջանում հարցումն անցկացրել է Sky Sports-ը:

Լավագույն ձեռքբերում է ճանաչվել շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը` 2 հազար 6 հարյուր ձայնով, երկրորդ տեղում՝ 2,5 հազար ձայնով իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան է: Մխիթարյանի օգտին քվեարկել է 2,3 հազար երկրպագու:

Մանչեսթերյան ակումբի լավագույն ձեռքբերումների հնգյակում ընդգրկվել են նաև իսպանացի Անդեր Էրերան` 2,3 և Անտոնի Մարսիալը` 2,1 հազար ձայներով:

Վեցերորդ տեղում է ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան` 2 հազար ձայնով:

Ցանկում, համապատասխանաբար, ընդգրկվել են նաև Էրիկ Բային, Դեյլի Բլինդը, Թիմոթի Ֆոսու-Մենսան, Լյուկ Շոուն, Մարկոս Ռոխոն, Սերխիո Ռոմերոն, Մատեո Դարմիանը, Բաստիան Շվայնշտայգերը և Մարուան Ֆելաինին:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]