Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Օբամայի թիմը շարունակում է հարվածներ հասցնել Ռուսաստանի հետ հարաբերությունների հիմքերին. Զախարովա

Օբամայի թիմը շարունակում է  հարվածներ հասցնել Ռուսաստանի հետ 
հարաբերությունների հիմքերին. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի թիմը իշխանության լինելու վերջին ժամերին անգամ շարունակում է հարվածներ հասցնել Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների հիմքերին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:  

«Վերջին օրերին ԱՄՆ վարչակազմի` նրա բոլոր ներկայացուցիչների, հատկապես արտաքին քաղաքականության գործիչների շուրթերից մենք շատ ենք լսել Ռուսաստանի մասին: Ի լրումն դրա, այն, որ վաղը երդմնակալությունն է և այսօր հեռացող վարչակազմի համար վերջին օրն է, մեր գործընկերների համար առիթ է որոշ հետևություններ անել իշխանության ղեկին Բարաք Օբամայի լինելու ութամյա գործունեության շուրջ` մեր երկրների հարաբերությունների առումով»,- ասել է Զախարովան:

Նա ցավով նշել է, որ արդյունքները «ողբալի» են, հեռացող դեմոկրատական թիմը գիտակցաբար քանդել է երկկողմ կապերը` սառը պատերազմի ժամակների  իրավիճակին համապատասխան: «Անգամ իր վերջին ժամերին թիմը շարունակում է հարվածներ հասցնել դրա հիմքերին»,- ասել է Զախարովան:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am