Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թրամփի երդմնակալության ժամանակ անվտանգությունը կապահովի 28 հազար մարդ

Թրամփի երդմնակալության ժամանակ անվտանգությունը կապահովի 28 հազար մարդ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարբեր գերատեսչությունների և ծառայությունների շուրջ 28 հազար աշխատակից կապահովի ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողության անվտանգությունը, որը տեղի կունենա հունվարի 20-ին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին MSNBC  հեռուստաընկերության եթերում հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության նախարար Ջեյ Ջոնսոնը:

«Անվտանգության գործողությունները կլինեն շատ մասշտաբային: Խոսքը գնում է մոտավորապես ԱԱԽ-ի, Գաղտնի ծառայության, Տրանսպորտի անվտանգության վարչության, Ափամերձ տարածքային պաշտպանության, ինչպես նաև այլ մարմինների աշխատակիցների մասին»,- ասել է Ջոնսոնը: Նա ընդգծել է, որ օպերացիային կմասնակցի ևս 12 հազար մարդ, այդ թվում Ազգային գվարդիայի 7,8 հազար մարտիկներ, Հետաքննությունների դաշնային բյուրոյի, տարբեր ոստիկանական վարչությունների  աշխատակիցներ:

«Ուղղակի կամ անուղղակի երդմնակալությանն անվտանգությունը կապահովի մոտավորապես 28 հազար մարդ»,- ընդգծել է նախարարը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]