Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Քաղաքաշինության պետական կոմիտեն իր կայքում տեղադրել է «Կառուցապատողի ուղեցույց»

Քաղաքաշինության պետական կոմիտեն իր կայքում տեղադրել է «Կառուցապատողի 
ուղեցույց»

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ մեկ տարի է, ինչ կիրարկվում են Հայաստանում քաղաքաշինական ընթացակարգերի  պարզեցման ուղղված օրենսդրական փոփոխությունները։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից՝ հավելելով. ««Լիցենզավորման մասին» և «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքներում կատարված փոփոխությունների շնորհիվ պարզեցվել է միջին ռիսկայնության (ll կատեգորիա) օբյեկտների ավարտված շինարարությունն ընդունող հանձնաժողովի կազմավորման և գործելու հետ կապված ընթացակարգը, կանոնակարգվել «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով սահմանված քաղաքաշինական համալիր փորձաքննության իրականացման գործընթացը, ինչպես նաև՝ ներառվել են էլեկտրոնային ծանուցման միջոցով շինարարության իրականացման վարչարարական ընթացակարգերի կրճատմանն ուղղված դրույթները:

Կատարված փոփոխությունների արդյունքում` լիցենզավորման ենթակա տեսակների ցանկից հանվել է մի շարք օբյեկտների շինարարությունը, որոնց նկատմամբ այժմ կիրառվում է հսկողություն՝ համարելով դրանք չլիցենզավորված գործունեություն: Այդ օբյեկտներն են` 300 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող, մինչև երկու վերգետնյա ու մեկ ստորգետնյա հարկ ունեցող անհատական բնակելի տները, 150 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող օժանդակ շինությունները և 50 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող ավտոտնակները, ինչպես նաև՝ գյուղական բնակավայրերում համապատասխան նպատակի համար նախատեսված հողամասերում` 1000 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող ջերմոցները, 500 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող գյուղատնտեսական արտադրական նշանակության այլ ոչ հիմնական շինությունները և 100 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող հասարակական նշանակության ոչ հիմնական շինությունները: Վերոնշյալ օբյեկտների շինարարական աշխատանքները, պետք է կատարվեն տնտեսական եղանակով՝ առանց լիցենզավորված կապալառուի և տնտեսական հսկիչի ներգրավման: 

Դրական այս փոփոխությունները շուրջ մեկ տարի է, արդեն կիրարկվում են: 

Նշենք նաև, որ մշակվել և ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի կայքում տեղադրվել է հանրապետությունում կառուցապատման գործընթացներն իրականացնելու համար անհրաժեշտ թույլտվությունների տրամադրման հաջորդական քայլերը (ըստ շինարարական օբյեկտի ռիսկայնության աստիճանի/կատեգորիայի, այդ թվում` էլեկտրոնային քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման համակարգի կիրառմամբ) նկարագրող «Կառուցապատողի ուղեցույցը»»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]