Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Կառավարությունը մշակել է համայնքների հնգամյա զարգացման ծրագրերի մեթոդաբանություն

Կառավարությունը մշակել է համայնքների հնգամյա զարգացման ծրագրերի 
մեթոդաբանություն

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականների հիման վրա կարևոր աշխատանք է կատարվել տեղական ինքնակառավարման մարմինների հետ կապված: Այդ մասին գործադիրի նիստում ներկայացնելով վարչապետի հանձնարարականների կատարման հաշվետվությունը` նշեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը` ավելացնելով, որ խոսքը վերաբերում է համայնքների հնգամյա զարգացման ծրագրերի մեթոդաբանությանը:

«Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը մշակել է համապատասխան մեթոդաբանություն, ինչպես նաև զարգացման ծրագրերի օրինակելի ձևն իր համապատասխան հավելվածով: Փաստաթղթի մշակման նպատակը համայնքում առկա ներուժի, զարգացման հնարավորությունների և ուղղությունների առավելագույն բացահայտումն է: Կարևոր է, որ որոշումները ոչ միայն ընդունվում են, այլև դրանց հիման վրա ձեռնարկվում են գործնական քայլեր, որպեսզի դրանք պատշաճ կյանքի կոչվեն,իսկ ուսուցումը, որը կազմակերպվել է համայնքների ղեկավարների համար, շատ կարևոր է, որպեսզի մեթոդաբանությունը պատշաճ լինի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը: 

Դավիթ Հարությունյանը նշեց, որ ներկայում ընդունման, մշակման կամ լրամշակման փուլում են գտնվում կարևոր օրենսդրական նախաձեռնություններ և կառավարության որոշումներ: Օրինակ՝ մշակվել է «Թույլտվությունների մասին» օրենքի նախագիծը, որը հնարավորություն է տալիս երկրում պետական մարմինների կողմից տրվող բոլոր թույլտվությունները ունիֆիկացնել, մտցնել մեկ միասնական չափանիշի տակ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկրում գործում էր 132 թույլտվության համակարգ: «Այս աշխատանքի ընթացքում թույլտվությունների թիվը կրճատվել է 40-ով, ինչն իր դրական ազդեցությունը կունենա թե´ ձեռնարկատիրության ոլորտում, թե´ քաղաքացիների առօրյա կյանքում»,- ասաց Հարությունյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]