Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սոցապ նախարարությունը մշակում է փաթեթ, որով տարանջատվելու են դիմում ընդունողն ու որոշում կայացնողը

Սոցապ նախարարությունը մշակում է փաթեթ, որով տարանջատվելու են դիմում 
ընդունողն ու որոշում կայացնողը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակում է որոշումների մի փաթեթ, որտեղ որոշումներն ընդունվելու են մեկ միասնական կենտրոնում, որն անգամ ֆիզիկապես կապ չի ունենալու դիմում ընդունողների հետ: Գործադիրի նիստում այդ մասին նշեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը` անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ վարչապետի հանձնարարականների կատարմանը:

«Երբ քաղաքացին շփվում է պետական մարմինների հետ, տարանջատվում է դիմում ընդունելը քաղաքացուց և որոշում կայացնելը՝ դրանով նվազեցնելով կոռուպցիան, որովհետև դիմում ընդունողը չի կարող որոշում կայացնել: Ավելին, այժմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակում է որոշումների մի փաթեթ, որտեղ որոշումներն ընդունվելու են մեկ միասնական կենտրոնում, որն անգամ ֆիզիկապես կապ չի ունենալու դիմում ընդունողների հետ: Նմանատիպ աշխատանքներ կատարվում են նաև այլ ոլորտներում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նախարարը:

Նրա խոսքով` կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում կան աշխատանքներ, փոփոխություններ, որոնք ընդհանուր են: «Օրինակ՝ ապօրինի հարստացման քրեականացումը, որն արդեն ընդունվել է Ազգային ժողովի կողմից, կամ կանխիկ գործառնությունների սահմանափակումը: Կան որոշումներ, որոնք ավելի աշխատանքային են, ինչպես, օրինակ, Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմավորման սկզբունքների փոփոխությունը: Կան որոշումներ, որոնք ուղղված են թափանցիկության բարձրացմանը. խոսքը վերաբերում է հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելուն, կամ թերի, սխալներով, աղավաղումներով ներկայացնելուն»,- նշեց Հարությունյանը` ավելացնելով, որ հանրակրթական հաստատությունների տնօրենների նշանակման հետ կապված մշակվել են առաջարկություններ, որոնք արդեն ներկայացվել են կառավարության նիստին և բացառելու են հովանավորչությունը, այդ գործընթացում ազգակցական կապերի հետ կապված բացասական երևույթները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]