Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մկրտիչ Մինասյանն իր անհամաձայնությունն է հայտնում Ծառուկյանի առանձին հարցադրումների առնչությամբ

Մկրտիչ Մինասյանն իր անհամաձայնությունն է հայտնում Ծառուկյանի առանձին 
հարցադրումների առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետական խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարության մեջ բարձրաձայնված առանձին հարցադրումների հետ համաձայն չէ: Մինասյանն այդ մասին նշեց հրավիրված ասուլիսում` պատասխանելով Ծառուկյանի վերադարձի պատճառների մասին հարցին:

«Իր հայտարարության մեջ Ծառուկյանը նշեց, թե ինչու է վերադառնում: Նրա առանձին հարցադրումների հետ համաձայն չլինելով՝ կարծում եմ, որ  բնական է, որ նա շարունակում է իր քաղաքական գործունեությունը՝ «կրելով հանրության համար իր խաչը»»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Մինասյանը:

Հունվարի 17-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը հայտարարել է քաղաքականություն վերադառնալու և լայն դաշինք ձևավորելու եղանակով Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցելու մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]