Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թևան Պողոսյանը կարևորում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեության շարունակականությունը

Թևան Պողոսյանը կարևորում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեության 
շարունակականությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջոցով Հայաստանում կյանքի են կոչվում քաղաքացիական վերահսկողության ամրապնդմանն ուղղված մի շարք խոշոր ծրագրեր,  հետևաբար գրասենյակի փակումը բացասական ազդեցություն կարող է ունենալ նշված ծրագրերի համատեքստում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հունվարի 19-ին ասուլիսում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը։ 

«ԵԱՀԿ երևանյան գրասենյակն առաջին հերթին օգտակար գործունեություն է ծավալում՝ կապված Հայաստանի ներքին խնդիրների հետ. մարդու իրավունքներ, ընտրական գործընթացներ, բնապահպանական ծրագրեր, տարածքային և մարզային զարգացումներ, տնտեսական ծրագրեր և այլն: Առնվազն անցած երեք տարիներին գրասենյակն օժանդակում էր նաև քաղաքացիական վերահսկողության ամրապնդմանը՝ մի շարք խոշոր ծրագրերի միջոցով»,- ասաց Պողոսյանը։

2016 թվականի դեկտեմբերի 31-ին լրացել է Հայաստանում, Տաջիկստանում, Ղրղզստանում և Ուզբեկստանում ԵԱՀԿ դաշտային առաքելությունների մանդատի ժամկետը: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ ավստրիացի Քրիստին Մուտոնենը հորդորել է անհապաղ համաձայնության գալ կառույցի անդամ որոշ երկրներում ԵԱՀԿ մանդատի երկարաձգման հարցում: ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն էլ ընդգծել է, որ Հայաստանը սատարում է ԵԱՀԿ Երևանի գրասենյակի գործունեությանը և վերջինիս մշտապես աջակցություն է ցուցաբերում, մասնավորապես, ԵԱՀԿ-ում ընդունվող համապատասխան որոշումների շրջանակներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]