Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ադրբեջանում ՀՆԱ-ն նվազել է 3,8 տոկոսով

Ադրբեջանում ՀՆԱ-ն նվազել է 3,8 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 18-ին Ադրբեջանի պետական վիճակագրության կոմիտեն հրապարակել է երկրի  2016-ի  համախառն ներքին արդյունքի(ՀՆԱ)  վերաբերյալ տարեկան ամփոփիչ զեկույցը:

 Այ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Զեկույցի համաձայն` 2016-ին Ադրբեջանի համախառն ներքին արդյունքը կազմել է 59 մլրդ 987,7 մլն մանաթ, ինչը 2015-ի համեմատ 3,8 տոկոսով պակաս է:

Կոմիտեի հաղորդմամբ` նվազումը պայմանավորված է շինարարության ոլորտում ավելացված արժեքի հարկի 27,6 տոկոսով իջեցնելու հանգամանքով:

2016-ին շինարարական ոլորտում համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է 6 մլրդ մանաթ:

ՀՆԱ-ում ոչ նավթային հատվածի մասնաբաժինը կազմել է 39,9 մլրդ մանաթ` 65,7 տոկոս, իսկ նավթ-գազ հատվածի մասնաբաժինը 20,5 մլրդ մանաթ` 34,3 տոկոս:

ՀՆԱ-ում մեկ անձին ընկնող մասնաբաժինը կազմել է 6223,8 մանաթ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]